Չայնա Արմենիա Էնժիներինգ Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն (կրճատ Չայնա Արմենիա Էնժիներինգ ՍՊԸ) հանդիսանում է Չայնա Մաշիների Էնժիներինգ Կորպորեյշն (CMEC) ՓԲԸ-ին ամբողջությամ պատկանող դուստր ձեռնարկություն։ Հիմնադրվել է 2020թ․-ի հունիսի 3-ին և գրանցվել ՀՀ մայրաքաղաք Երևանում: Ընկերությունը հանձն է առնում Հայաստաում և դրա շրջակա տարածքներում մատուցել բարձրորակ ինժեներական կառուցապատման և շինարարական ծառայություններ: Նրա գործունեության շրջանակը ընդգրկում է հանրային, մասնավոր և շինարարական նախագծերի ընդհանուր պայմանագրային ծառայությունները, ինչպես նաև այլ ուղեկցող ծառայություններ:
·Իրավաբանական հասցե: 4/3 Արամի փողոց, 60 տարածք, Կենտրոն 0002, Երևան, Հայաստան
·Հիմնադրման ամսաթիվ: 3 հունիսի, 2020թ․
·Հոլդինգային մայր ընկերություն: Չայնա Մաշիների Էնժիներինգ Կորպորեյշն (CMEC)
Գործունեության ոլորտ
Չայնա Արմենիա Էնժիներինգ ՍՊԸ-ն զբաղվում է տարբեր ընդհանուր պայմանագրային և ուղեկցող ծառայություններով Հայաստանում, ներառելով, բայց չսահմանափակելով, հետևյալ ծառայությունները՝
·Ինժեներական նախագծում, երկրաբանական հետազոտություն և չափագրում,
·Բնակելի և ոչ բնակելի շենքերի, ճանապարհների, երկաթգծի, կամուրջների, թունելների, խողովակաշարի, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության օբյեկտների, ջերմաէլեկտրակայանների և այլ էներգակայանների կառուցում,
·Ծառայությունների հետ առնչվող ապրանքների, նյութերի և տեխնոլոգիայի ձեռքբերում, շահագործում, օգտագործում և վաճառք,
·Մասնակցություն CMEC-ի գործունեությանը նման, առնչվող կամ լրացնող այլ բիզնեսներին,
·Այլ ուղղակի կամ անուղղակիորեն առնչվող գործունեություններ, որոնք խթանում են ընկերության բիզնեսի զարգացումը։
Նախագծեր Հայաստանում
Ներկայումս Չայնա Արմենիա Էնժիներինգ ՍՊԸ-ն իրականացնում է Մասրիկ-1 55ՄՎտ Ֆոտովոլտային Էլեկտրակայանի Նախագիծը։ Հանդիսանալով EPC (Ինժեներական, Գնման և Շինարարական) կապալառու՝ Չայնա Արմենիա Էնժիներինգ ՍՊԸ-ն Չայնա Մաշիների Էնժիներինգ Կորպորեյշն ՓԲԸ-ի հետ կոնսորցիումով ապահովում է համապարփակ աջակցություն այս նախագծի հաջող իրականացման համար։
·Հիմնական ֆինանսավորող կողմեր: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC)
·Նախագծի վայրը: ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք
·Նախագծի մասշտաբ: Նոր 55ՄՎտ (62,09 ՄՎտ հաստատուն հոսանք) ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցում, ինչպես նաև 110կՎ լարման կարգավորման կայան, 110 կՎ հաշվիչ կայան և 9․2 կմ երկշղթա օդային գիծ, որը լարման կարգավորման կայանը միացնում է Կապուտակ 110 Կվ և Ակունք 110կՎ էլեկտրահաղորդման գծին։
·Նախագծի առանձնահատկությունները: Այս նախագիծը ներկայումս կառուցվող ամենամեծ ֆոտովոլտային էլեկտրակայանն է Հայաստանում, որը տարածաշրջանը կապահովի կանաչ և մաքուր էլեկտրաէներգիայով և կաջակցի կայուն զարգացմանը։
Չայնա Արմենիա Էնժիներինգ ՍՊԸ-ի և վերջինիս նախագծերի մասին ավելին իմանալու համար, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։